-
03.03.2020|
01:29
2020 թ. փետրվարը յուրովի առանձնահատուկ դարձավ հայ ժողովրդի համար։ Ցավոք, փաստերն ու իրադարձությունները ոչ միայն դրական էին։ Առաջարկում ենք Հայաստանի բոլոր քաղաքացիներին, հայերենին տիրապետող բոլոր հայերին. մեզ հետ ըմբռնել այս տարվա փետրվարին երկրում ու նրանից դուրս կատարվածը և գնահատական տալ։ Թեկուզ խորհել, թե հայերն ինչ հեռանկարներ ունեն աշխարհում և... Հայաստանում։ Միանգամից ասենք. բացասականն ավելի շատ է։
-
03.03.2020|
01:00
Նահանջ տարվա հավելյալ օրը՝ փետրվարի 29-ը, իր արածն արեց՝ Հայաստան մտավ կորոնավիրուսը: ԱԱԾ-ն ո՛չ սատանային գտավ, ո՛չ վիրուսին՝ կորոնա: Չէ, իհարկե, «վիրուսն ում շունն ա», բայց այդ «շունիկի» պատճառով ամբողջ աշխարհում ֆինանսական շուկաները փլուզվում են:
-
02.03.2020|
08:16
Կորոնավիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի՝ Անտարկտիդայից, և ավելի արագ, քան Չինաստանում: Մեծ և խիտ բնակչությամբ քաղաքներում կորոնավիրուսի համաճարակը միանգամայն ռեալ վտանգ է: Ի՞նչ անել:
-
02.03.2020|
08:08
Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է իրեն չխանգարել Իդլիբում ու չխոչընդոտել թուրք զինվորականների գործողություններին Բաշար Ասադի ուժերի դեմ: Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան բացել է ԵՄ-ի հետ սահմանը Սիրիայի փախստականների առաջ:
-
01.03.2020|
10:33
Մի քանի շաբաթ պահանջվեց, որ առևտրային պատերազմում Դոնալդ Թրամփի ու Սի Ձինպինի կնքած առևտրական գործարքի առաջին փուլից ծնված հույսերը վերածվեն COVID-19-ի հարուցած ճգնաժամի: Գլոբալացումը նորից բախվում է ստորջրյա խութերի, ու դա բացահայտում է՝ գրում է Նիկոլա Գետցմանը Le Figaro-ում:
-
29.02.2020|
10:49
Թուրքիան այլևս չի արգելելու իր տարածքով միգրանտների հոսքը Եվրոպա՝ AFP-ին հաղորդել է Թուրքիայի բարձրագույն իշխանության անանուն ներկայացուցիչը: Նա ճշտել է, որ դարպասները բացելու որոշումն ընդունվել է Անվտանգության խորհրդի նիստում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ՝ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ Սիրիայում ռմբակոծությունների հետևանքով թուրք 33 զինվոր է սպանվել, նույնքանն էլ վիրավոր են:
-
29.02.2020|
10:45
Վեցերորդ օրն է՝ ամբողջ աշխարհում ֆինանսական շուկաները փլուզվում են տրեյդերների ու ներդրողների վախերի պատճառով, որ Covid-19 կորոնավիրուսի բռնկումը համաշխարհային տնտեսությանն է հարվածելու:
-
28.02.2020|
12:50
Մեծ Բրիտանիան նորացնում է միջմայրցամաքային բալիստիկ Trident II հրթոիռների արտագլխիկները՝ փոխարինելով նորերով, որ ստեղծվել է ԱՄՆ-ի հետ համատեղ: Մեծ Բրիտանիայի Պն նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ կառավարությունը վճռել է նորացնել մարտագլխիկները, որ տեղակայված են Vanguard սուզանավերի վրա և տեղակայվելու են Dreadnought ռազմանավերի վրա, որ կհամալրեն Միացյալ թագավորության ռազմածովային նավատորմը 2030-ականների սկզբին:
-
28.02.2020|
12:47
Դելիում 3 գիշեր շարունակվում էին ավերածությունները մուսուլմանաբնակ շրջաններում, սպանվել է 27 մարդ: Չորեքշաբթի բախումներ չեղան, բայց իրավիճակը լարված է մնում: Իշխանությունները ոստիկաններ ու զորքեր են ուղարկել: Մի քանի տասնամյակ Դելիում նման իրավիճակ չէր եղել:
-
28.02.2020|
11:26
Չորրորդ. Իրաքի հարևան Սիրիայում տեղաբաշխված ռուսական երկու ռազմաբազայում ծառայում է մի քանի հազար ռուս զինվորական։ Հունվարի 7-ի իրանական հարվածների նախօրյակին ավիացիայի և ՀՕՊ-ի ուժերն ապահովում էին ՌԴ նախագահ Պուտինի թռիչքը Սիրիա։ Իսկ հունվարի 7-ի երեկոյան նա արդեն Սիրիայից Թուրքիա թռավ։